19:00-ից 07:00 ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 90 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի ռազմաօդային ուժերն իրենց թվիթերյան էջում:
Հենց Գազայի հատվածում ընկել է մոտ 20 հրթիռ: Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը տասնյակ հրթիռներ են որսացել: Հնարավոր հարվածների մասին տվյալներ չեն տրամադրվում:
 
			 
     
			









