Էներգետիկ ճգնաժամը, որը պատել է Եվրոպային, աշխարհաքաղաքական խաղերի հետևանք է: Այդ տեսակետն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթաժողովին ժամանելուց հետո։
«Այսօր մենք գագաթաժողովում ունենք մի մեծ աշխարհաքաղաքական թեմա՝ էներգիայի գների բարձրացումը: Դրանք աշխարհաքաղաքական խաղերի հետևանքներն են: Եվ մենք կխոսենք այդ մասին», – ասել է Բորելը:
Հինգշաբթի օրը Բրյուսելում բացվող ԵՄ 27 երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովի գլխավոր թեման է էներգետիկ ճգնաժամը, գրում է ՏԱՍՍ-ը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարները ռազմավարական քննարկում կանցկացնեն գազի գնի բարձրացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ և կքննարկեն Ռուսաստանը դրա համատեքստում: