ԵՄ ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Չինաստանի որոշումը անընդունելի է, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս միջոցառումները ցավալի են և անընդունելի: Եվրոմիությունը չի փոխի իր ձգտումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում», ասել է նա: Բորելը նշել է, որ ԵՄ-ն Չինաստանին մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության կոչ է անում:
Ավելի վաղ ԵՄ 27 երկրների արտգործնախարարները սահմանել էին նոր պատժամիջոցներ 11 ֆիզիկական անձանց և չորս ընկերությունների նկատմամբ (այդ թվում Ռուսաստանից և Չինաստանից), որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ: