ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պնդում է, որ Ուկրաինան Սև ծովում ենթարկվում է ագրեսիվ գործողությունների:
«Սև ծովում մենք տեսնում ենք շարունակական ագրեսիվ գործողություններ Ուկրաինայի դեմ: Վտանգավոր գործողություններ ծովում և օդում, նավերի կալանումը խաթարում է առևտուրը և էներգիայի հասանելիությունը», ասել է նա՝ չբերելով կոնկրետ օրինակներ, գրում է ՏԱՍՍ-ը:
Բլինկենը կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը՝ «աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որը տարածվում է մինչև նրա տարածքային ջրերը»: Նա պնդել է, որ ցամաքում կամ ծովում սահմանների անտեսումը կամ փոխելու փորձերը խաթարում են ՄԱԿ-ի գլխավոր սկզբունքները:










