Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: Համապատասխան հրապարակումը Գեյթսը տեղադրել է Twitter-ում: Բիլ Գեյթսը և Մելինդա Ֆրենչը ամուսնացել էին 1994 թվականին և ունեն երեք երեխա:
«Երկար մտածելուց և մեր հարաբերությունների վրա շատ աշխատանք կատարելուց հետո մենք որոշում կայացրեցինք դադարեցնել ամուսնությունը», ասված է հայտարարության մեջ: Նրանք հնարավոր չեն համարում «հետագա աճը որպես զույգ»:
Միաժամանակ նրանք պարզաբանել են, որ շարունակելու են համատեղ աշխատել իրենց ստեղծած հիմնադրամի շրջանակներում: