Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի սահմանափակումներից հետո նորմալ կյանքին վերադառնալը հնարավոր չի լինի մինչև 2022 թվականի ավարտը: Սակայն, նրա կարծիքով, դրա համար պետք է իրականացվեն զանգվածային պատվաստումներ ամբողջ աշխարհում: Գեյթսն իր հայտարարությունն արել է Լեհաստանում, որտեղ լույս է տեսել նրա «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գիրքը:
Նրա կարծիքով, միակ լավ նորությունը քիչ թե շատ արդյունավետ պատվաստանյութերի ստեղծումն է: «Չնայած ԱՄՆ-ում պատվաստումների մասշտաբը չի դադարեցնի վարակը մինչև 2021 թվականի ավարտը, դեպքերը կնվազեն», ասել է Գեյթսը:
Բացի դրանից, նա միջազգային հանրությանը մեղադրել է համաճարակների կանխարգելման գործում պատշաճ ներդրումների բացակայության համար: «Ինձ պես մարդիկ նախազգուշացնում էին ռիսկերի մասին, և եթե մենք ժամանակին ոչ այնքան շատ գումար ներդնեինք, կարող էինք խուսափել կատարվածից», Գեյթսի խոսքերն է մեջբերում news.ru-ն: