Ձեռնարկատեր Բիլ Գեյթսը օդի աղտոտվածության հետևանքները համարել է կորոնավիրուսի համաճարակից ավելի ավելի ավերիչ, հաղորդում է lenta.ru-ն: Իր բլոգում միլիարդատերը գրել է առաջիկա տասնամյակների ընթացքում կլիմայի աղետի իր կանխատեսման մասին։ Գեյթսը գտնում է, որ մարդկությունը պետք է ակնկալի մահացության աճ և տնտեսական դժվարություններ:
Որպես լուծում, գործարարն առաջարկում է արմատապես իջեցնել ջերմոցային գազերի արտանետումների քանակությունը մթնոլորտ: Գեյթսը կարծում է, որ արտանետումները անհրաժեշտ է վերահսկել գիտության և նորարարության միջոցով: Նրա խոսքերով՝ շրջակա միջավայրի աղետների դեմ լուծումները պետք է կիրառվեն նաև զարգացող երկրներում: