Բարսելոնայի կենդանաբանական այգու առյուծները վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք վարակվել են այն ժամանակահատվածում, երբ հաստատությունը փակ էր հասարակության համար, իսկ ախտանշանները նման են սովորական մրսածությանը, ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ժուլի Մաուրին:
Նրա խոսքերով՝ վիրուսը առյուծներից չի փոխանցվում մարդկանց, «դա պահանջում է շատ սերտ կապ», հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Ենթադրաբար առյուծները կարող էին վարակվել աշխատողներից մեկից: