Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Բայդեն․ ԱՄՆ-ն կարձագանքի, եթե գրոհայինները միջամտեն Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացին

ԱՄՆ-ն «Թալիբան»-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ արագ կարձագանքի, եթե շարժման գրոհայինները փորձեն միջամտել Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

«Մենք հստակ հայտարարել ենք թալիբներին, որ ցանկացած հարձակում մեր ուժերի վրա կամ օդանավակայանում տարհանման գործընթացին խոչընդոտելը կստանա արագ և հզոր պատասխան: Մենք նաև ուշադիր հետևում ենք օդանավակայանում կամ դրա շրջակայքում ահաբեկչական ցանկացած պոտենցիալ սպառնալիքի, այդ թվում՝ բանտերից ազատված` «Իսլամական պետության» հետ կապ ունեցող անձանց կողմից», ասել է Բայդենը: «Միաժամանակ ԻՊ-ը «Թալիբան»-ի երդվյալ թշնամին է: Մենք կենտրոնացած ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտ համակարգման վրա»: