ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր առաջին հեռախոսազրույցում քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և աշխարհում զենքի տարածման կանխումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ:
«Երկու երկրների ղեկավարները մտքեր փոխանակեցին COVID-19 համաճարակին հակազդելու, համաշխարհային առողջապահական անվտանգության ընդհանուր մարտահրավերներին, կլիմայի փոփոխությանը և զենքի տարածումը կանխելու վերաբերյալ», – ասված է հայտարարության մեջ: