ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին ԱՄՆ մայրաքաղաքում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ:
Ըստ Փսակիի, ալ-Քազիմիի այցը նպատակ ունի ընդգծել «ԱՄՆ-ի և Իրաքի միջեւ ռազմավարական գործընկերության» կարևորությունը: Վաշինգտոնը նախատեսում է քննարկել «Իրաքի հետ երկկողմ համագործակցության ամրապնդումը քաղաքական, տնտեսական և անվտանգության հարցերում», այդ թվում ՝ «համատեղ ջանքերը՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ վերջնական հաղթանակի ապահովմանը»: