Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը ռիսկային մարտավարություն է ընտրել՝ սրման գնալով Մոսկվայի հետ հարաբերություններում. Spiegel

18/03/2021
- Միջազգային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռիսկային մարտավարություն է ընտրել՝ սրման գնալով Մոսկվայի հետ հարաբերություններում իշխանության գալուց անմիջապես հետո. Ռուսաստանը չափազանց հզոր եւ ազդեցիկ է՝ դրա հետ թերեւս ընտրողական համագործակցությունը բացառելու համար: Այս մասին ասվում է հինգշաբթի գերմանական Der Spiegel-ում հրապարակված հոդվածում:

«Արագ էր. Բայդենը դեռ 60 օր է պաշտոնավարում, իսկ նրա հարաբերություններն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջին ամենացածր կետին են հասել»,- ասվում է հոդվածում: Հեղինակ Ռոլանդ Նելսը նշել է, որ «ԱՄՆ յուրաքանչյուր նախագահի համար Մոսկվայի հետ հարաբերություններն ամենադժվար մարտահրավերներից են, եւ Բայդենն այս հարցում բացառություն չի լինի», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նելեսը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են երկրի հաստատությունների վրա կիբերհարձակումների մեջ, եւ դեռ պարզ չէ, թե ինչ կհաջորդի համապատասխան հետաքննությունների իրականացումից հետո: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, գրում է հոդվածի հեղինակը:

Միեւնույն ժամանակ, «Պուտինը սառնասրտություն է պահպանում», նշվում է հոդվածում: «Այդ թվում, Բայդենը չի կարող հավերժ հավատարիմ մնալ առճակատման կուրսին: Նա առնվազն պետք է լավ մտածի՝ արդյո՞ք ուզում է դա», – գրում է Նելեսը: «Կրեմլի ղեկավարը Բայդենին եւ նրա կառավարությանը նույնպիսի երկընտրանքի առջեւ է դնում, ինչին բախվում էին նաեւ իր հետ գործ ունեցած ԱՄՆ նախկին կառավարությունները»,- կարծում է նա: Հեղինակի խոսքով՝ «Ռուսաստանը չափազանց հզոր եւ ազդեցիկ երկիր է՝ [նրա հետ] ընտրովի համագործակցությունը բացառելու համար»: «Պարզապես մեկուսացնել, պատժամիջոցներ կիրառել եւ երկարաժամկետ հեռանկարում զայրացնել Պուտինին չի կարողանա նաեւ Բայդենը»,- արձանագրել է լրագրողը:

Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ Բայդենը հայտարարել է Մոսկվայի հետ համագործակցելու մտադրության մասին, որտեղ դա ձեռնտու է ամերիկացիներին: «Իհարկե, մեկ այլ հարց է` արդյո՞ք Պուտինը պատրաստ կլինի համագործակցության ամերիկացիների կողմից բանավոր հարձակումներից եւ պատժամիջոցներից հետո: Նախկինում նա արդեն պայքարել է Վաշինգտոնի ճնշման դեմ», – ասվում է հոդվածում: «Պուտինն առայժմ բաց է երկխոսության համար, սակայն շուտով դա կարող է փոխվել»,- կարծում է Նելեսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազնավուր» հիմնադրամի հավաքագրած հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հաջորդ գրառումը

Fitch-ը բարձրացրել է Համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
Միջազգային

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Միջազգային

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Fitch-ը բարձրացրել է Համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական