Բայդենը պնդում է, որ իր որդու մասին որոշ տեղեկություններ ռուսական քարոզչություն են
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր որդի Հանթերի մասին հրապարակված որոշ տեղեկություններ «ռուսական ապատեղեկատվություն են», հայտնում է Fox News-ը:
Ներկայումս ՀԴԲ-ն ունի ենթադրաբար Հանթեր Բայդենին պատկանող մի նոթբուք, որը պարունակում էր էլեկտրոնային նամակներ, և դրանք բացահայտում են նրա արտասահմանյան բիզնես կապերը, այդ թվում՝ Ուկրաինայում և Չինաստանում:
Ըստ Ջո Բայդենի, նոթբուքի հետ կապված հաղորդումները ռուսական քարոզչություն են:
