ԱՄՆ գործող վարչակազմը չի նախատեսում դադարեցնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Ջոուի Հուդը։
«Մեր կանոնավոր ռազմական ներկայությունը տարածաշրջանում պահպանվել է ավելի քան 70 տարի: Եվ այս հիմնարար իրողությունը չի փոխվի»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
«Քանի որ սպառնալիքներն ու պայմանները փոխվում են, մենք հարմարվում ենք: Հետևաբար, մենք այժմ ունենք փոքր թվով մարտունակ զորքեր տարածաշրջանում, որոնք մարզում և հրահանգում են մեր գործընկերներին լինել ավելի ուժեղ ու ինքնաբավ», – ասել է Հուդը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությունը նվազեցնելու ուղեգիծ էր վարում, նշում է ՏԱՍՍ-ը։