Մոտ ապագայում ԱՄՆ-ը կկարողանա հայտարարել կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը: Բայդենը նշել է, որ վիրուսը լիովին հաղթահարելու համար ամերիկացիները պետք է շարունակեն պայքարել համաճարակի դեմ:
«Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս COVID-19-ի համաճարակի ստեղծած խավարից: Այսօր մենք առավել քան երբևէ մոտ ենք մահացու վիրուսից անկախություն հայտարարելուն:… Կորոնավիրուսն այլևս չի պարալիզացնի մեր ազգը, և մեր ձեռքերում է այնպես անել, որ դա այլևս երբեք չկրկնվի», ասել է Բայդենը` խոսելով ԱՄՆ անկախության օրվա առթիվ: