Հարցին, արդյոք ինքը մտավախություն ունի, որ Չինաստանը կարող է ֆինանսավորել թալիբներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է.
«Չինաստանը լուրջ խնդիրներ ունի թալիբների հետ: Նրանք կփորձեն որոշ համաձայնություններ մշակել թալիբների հետ, վստահ եմ, ինչպես և Պակիստանը, Ռուսաստանը, Իրանը: Նրանք բոլորը փորձում են պարզել, թե ինչ անել հիմա», – լրագրողներին ասել է նա Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ կատարած ուղևորությունից հետո:
«Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կլինի», – եզրափակել է նախագահը: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:





