ԱՄՆ դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանն ի պատասխան, խոստացել է պայքարել ծայրահեղականության դեմ: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Բայդեն-Հարիսի վարչակազմը (Կամալա Հարիսը փոխնախագահի թեկնածուն է) կաշխատի մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու ծայրահեղական բռնությունն իր բոլոր ձևերով», ասել է Բայդենը: