ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, իր կարծիքով, չի ձգտում նոր սառը պատերազմի Միացյալ Նահանգների հետ:
«Չեմ կարծում, թե նա սառը պատերազմի է ձգտում Միացյալ Նահանգների հետ», ասել է Բայդենը Ժնևում ռուս-ամերիկյան գագաթաժողովի ավարտից հետո կայացած մամլո ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինքը Բայդենը բանակցությունների ընթացքում Պուտինին ասել է, որ «նոր սառը պատերազմը», ինչպես ինքն է կարծում, «ակնհայտորեն չի բխում ոչ մի կողմի շահերից»: