Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Աֆղանստանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երկու մարդ զոհվել է, վեց մարդ՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «ՌԻԱ» գործակալությանը հայտնել է տեղական աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռումբը պայթել է թալիբներին պատկանող մեքենայում: Տուժածները, որոնց թվում կան շարժման զինյալներ, ուղարկվել են հիվանդանոց: