Երկու մարդ զոհվել է, վեց մարդ՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «ՌԻԱ» գործակալությանը հայտնել է տեղական աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռումբը պայթել է թալիբներին պատկանող մեքենայում: Տուժածները, որոնց թվում կան շարժման զինյալներ, ուղարկվել են հիվանդանոց: