Ըստ նախնական տվյալների, առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 13 մարդ տուժել է Աֆղանստանի Քանդահար նահանգի շիա մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է РИА գործակալությունը: Պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը:
Այսօր առավոտյան Իմամ-Բարգախ թաղամասում շիա Բիբի-Ֆաթիմա մզկիթի մոտ ևս պայթյուն էր եղել: Նախնական տվյալներով՝ ողբերգության մեղավորը ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամն էր: