Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները «Հյուսիսային հոսք-2» նախագծին ընդդիմանալու փորձերով ձգտում են Ռուսաստանին ստիպել վճարել Ուկրաինայում իրենց «աշխարհաքաղաքական նախագծի» համար:
«Ինչու՞ է ամեն ինչ պտտվում «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ: Նրանք ցանկանում են ստիպել Ռուսաստանին վճարել իրենց «Ուկրաինա» աշխարհաքաղաքական նախագծի համար: Ահա և վերջ, իրականում ամեն ինչ բավական պարզունակ է, ամեն ինչ պարզ է: Մենք դա վաղուց ենք հասկացել», – ասել է Պուտինը Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է news.ru-ն։