Իսրայելում չորեքշաբթի առավոտյան, հրթիռի ուղղակի հարվածի արդյունքում, մեքենայում զոհվել է 50-ամյա տղամարդ և 16-ամյա աղջիկ: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, դեպքը տեղի է ունեցել Լոդ քաղաքի տարածքում՝ Գազայի հատվածից հերթական հրթիռահարվածի ժամանակ:
Անցյալ գիշեր Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայում թիրախներին, որոնց արդյունքում, ըստ զինվորականների, ավերվել են ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների տները: