Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Առնվազն 19 մարդ է զոհվել Քաբուլում հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունների արդյունքում

Առնվազն 19 մարդ զոհվել է, 50 մարդ՝ վիրավորվել Քաբուլի հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է France Press-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության աղբյուրին:

Քաբուլի հիվանդանոցի մոտ այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ականատեսը:

Աֆղանստանի Bakhtar գործակալության համաձայն՝ Քաբուլի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։