Facebook Inc-ի բաժնետոմսերը նվազել են 5,8%-ով` Facebook-ի, WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքներում ամբողջ աշխարհում զանգվածային խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին: Այդ մասին են վկայում Նյու Յորքի բորսայի տվյալները:
Ամերիկյան այլ խոշոր ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը ևս ընկնում է. Twitter-ինն ընկել է 6,7%-ով (թեև համապատասխան սոցիալական ցանցը հիմնականում լավ է աշխատում), Alphabet-ինը (ընկերությունը, որին պատկանում է Google-ը)՝ 3%-ով, Amazon-ին՝ 2,8%-ով: