Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզին չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք մահացու վիրավորել են։ Հարձակման ժամանակ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը նույնպես վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, ով խստորեն դատապարտել է «այդ անմարդկային և բարբարոսական արարքը»: Նա բնակչությանը հանդարտության կոչ է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության իրավիճակը գտնվում է Հայիթիի ազգային ոստիկանության և զինված ուժերի վերահսկողության ներքո»: Ավելի վաղ՝ 2018-ին, ևս եղել է նախագահի պաշտոնը 2017 թվականին ստանձնած Մոիզին սպանելու փորձ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։