Թուրքիայի նախագահի աշխատակազմը դատապարտել է Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումը:
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հակամուսուլմանական օրակարգը տալիս է արդյունք: Charlie Hebdo-ն վերջերս հրապարակեց այսպես կոչված ծաղրանկարների շարք իբրև մեր նախագահի արհամարհական պատկերներով: Մենք դատապարտում ենք ռասիզմ և ատելություն սերմանելու այս զզվելի փորձը: