Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտնել է, որ քննարկել է երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Ես ուրախ եմ, որ վերադարձա Ռուսաստան՝ զբաղվելու մեր երկկողմ հարաբերություններով», – լրագրողներին ասել է Նուլանդը Ռյաբկովի հետ հանդիպումից հետո:

Ռյաբկովի և Նուլանդի խորհրդակցությունները տեղի են ունեցել երեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ-ում փակ ձևաչափով և տևել են մոտ երկու ժամ:

«Ամերիկացիները չեն լսում մեր տրամաբանությունը, մեր պահանջներին: Այնուամենայնիվ, զրույցն օգտակար էր», – ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում առկա է «սրման պոտենցիալ», եթե կողմերը ջանքեր չգործադրեն կարգավորման համար: Մոսկվան չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի սառեցումը, սակայն կցանկանար խուսափել նման սցենարից, ընդգծել է Ռյաբկովը: