Lockheed Martin կորպորացիան Նյու Մեքսիկոյում հաջողությամբ փորձարկել է PAC-3 MSE կառավարվող հրթիռները Patriot զենիթահրթիռային համակարգերի համար: Այս մասին հայտնել է Lockheed Martin մամուլի ծառայությունը: PAC-3 MSE-ն հաջողությամբ որսացել է մարտավարական բալիստիկ հրթիռը։
Այս տեսակի հրթիռ, ինչպես նաև PAC-3 CRI կոչվող մեկ այլ մոդել, ցանկություն է հայտնել ձեռք բերել 14 երկիր: Հունիսին Պետդեպարտամենտը հավանություն տվեց Քուվեյթին PAC-3 MSE համակարգերի վաճառքը՝ հարակից սարքավորումներով և հետագա սպասարկումով՝ 800 մլն ԱՄՆ դոլարի չափով:











