Ամերիկացի տրանսգենդեր անձանց կրկին թույլատրվելու է ծառայել բանակում: Նոր նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը շուտով կստորագրի համապատասխան հրամանագիր՝ վերացնելով իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի դրած արգելքը:
Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին մամուլի առաջին ճեպազրույցում NBC-ին տեղեկացրել է, որ նախաձեռնությունը Բայդենի խոստումների ցանկում է և առաջնահերթություններից մեկն է: Օրենքն ընդունվելու է առաջիկա օրերին։
Թրամփն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ասել է, որ տրանսգենդեր մարդիկ չպետք է ծառայեն բանակում: Սահմանափակումը մտցվել էր 2017 թ․։