ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր մենք համաձայնության եկանք, որ նրանց զենք կուղարկենք, և նրանք կվճարեն դրա համար։ ԱՄՆ-ն որևէ վճարում չի կատարի։ Մենք դրանք չենք գնում, բայց կարտադրենք, և նրանք մեզ կվճարեն», – ասել է նա։