ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն «բացարձակապես մտադիր չէ» ամերիկյան մարտական զորքեր ուղարկել Իսրայել կամ Գազա՝ ավելի լայն տարածաշրջանային հակամարտության առաջացման մտավախությունների պատճառով:
«Մենք բացարձակապես ոչ մի մտադրություն չունենք, ոչ էլ ծրագրեր ունենք մարտական զորքեր ուղարկելու Իսրայել կամ Գազա», – ասել է Հարիսը CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը:
Հարիսը ներկայացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի մոտեցումը՝ աջակցել Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իրեն, միաժամանակ կոչ անելով պաշտպանել քաղաքացիական անձանց:
«Իսրայելն անառարկելիորեն իրավունք ունի պաշտպանել իրեն»,- ասել է փոխնախագահը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ պաղեստինցիներն արժանի են անվտանգության և ապահովության, ինքնորոշման և արժանապատվության հավասար միջոցների: