Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն այլ երկրներ կուղարկի 60 միլիոն չափաբաժին AstraZeneca-ի պատվաստանյութ

ԱՄՆ-ը նախատեսում է 60 միլիոն չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ ուղարկել այլ երկրներին օգնելու համար: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով Սպիտակ տան խորհրդական Էնդի Սլավիթին:

Պաշտոնյան չի նշել, թե որ երկրներին կուղղվի օգնությունը: Այս որոշումը Վաշինգտոնը կայացրել է Հնդկաստանում COVID-19-ով հիվանդացության և մահացության ռեկորդային մակարդակի ֆոնին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ապրիլի 26-ին քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը:

Բայդենը խոստացել է նաև թթվածնային սարքավորումներ, պատվաստանյութերի հումք, էքսպրես թեստեր և Ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոց ուղարկել Հնդկաստան: