ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ներկայացվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև: Հեղինակներն ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնն ու Աննա Էշուին են։
Բանաձևը վերաբերվում է սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Ըստ բանաձևի՝ այդ գործողությունները որակվել են որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի աղաղակող խախտումներ:
ԱՄՆ սենատորները, բանաձևի համաձայն, ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: