ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը ակնկալում է, որ մինչև վաղ աշուն կներկայացնի երկրի բնակիչների վերապատվաստման ծրագիր: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ թերթի՝ ամերիկյան վարչակազմը պնդում է, որ հնարավորինս շուտ պետք է մշակվի պատվաստանյութի խթանող դեղաչափերի կիրառման ռազմավարություն, քանի որ բնակչության որոշ խմբեր, մասնավորապես 65 տարեկանից բարձր մարդիկ, թույլ իմունիտետով մարդիկ կամ նրանք, ովքեր ներարկումները ստացել են պատվաստումների մեկնարկից հետո առաջին երկու ամիսների ընթացքում, օգոստոսին կարող է պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժննի կարիք ունենան։