ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Հռոմում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Դա հաստատել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տունը մանրամասներ չի հայտնել թուրք և ամերիկացի առաջնորդների առաջիկա բանակցությունների վերաբերյալ։