Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ին սպառնում են համաճարակը, ահաբեկչությունն ու կիբեռզենքը․ ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուեսթ Փոյնթում (Նյու Յորք նահանգ) ԱՄՆ Ռազմական ակադեմիայի ավարտական ​​արարողության ժամանակ խոսել է ԱՄՆ-ի առջև գոյություն ունեցող սպառնալիքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օսթինը նշել է, որ այս տարվա շրջանավարտները չեն հիշում, որ Միացյալ Նահանգները ներգրավված չլինի պատերազմի մեջ: «Դուք ավարտում եք փոփոխվող երկրում և փոփոխվող աշխարհում, որտեղ հին մեթոդներից շատերն այլևս արդիական չեն», ասել է Պենտագոնի ղեկավարը:

1975 թվականին այս ակադեմիան ավարտած Օստինը հավելել է, որ երկրի առաջ կան մի շարք սպառնալիքներ՝ ներառյալ կորոնավիրուսի համաճարակը, ահաբեկչությունը և կիբեռզենքը:

«Դուք վկա եք այն փաստին, որ տեխնոլոգիաները փոխում են պատերազմի բնույթը», շեշտել է նախարարը: