ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ստեղծել միջկառավարական աշխատանքային խումբ, որը «հատուկ ուշադրություն կդարձնի» Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների սպառնալիքներին: Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբբաթի Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ստեղծել միջկառավարական աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է անօդաչու թռչող սարքերի և ճշգրիտ ղեկավարվող հրթիռների աճող սպառնալիքի վրա, որոնք Իրանը արտադրում և փոխանցում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր վերահսկողության տակ գտնվող ուժերին: Երկու կողմերը կիսում են մտահոգություններ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած կոշտ բախումների կապակցությամբ, և ԱՄՆ պաշտոնյաները ողջունում են Իսրայելի հանդարտության մասին կոչերը», ասված է հայտարարության մեջ: