Միացյալ Նահանգների իշխանությունները դիտարկում են Իրանի հետ համաձայնության այլ տարբերակներ՝ ի լրումն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման: Այդ մասին այսօր հայտնել է Bloomberg-ը:
Աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ն պատրաստ է որպես միջանկյալ փուլ քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների կրճատումը՝ Իրանի կողմից միջուկային տարածման գործունեության մի մասի կասեցման դիմաց: