ԱՄՆ-ը մտադիր է վերսկսել Աֆղանստանից տարհանման թռիչքները․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ պետքարտուղարությունը ծրագրում է տարեվերջին վերսկսել Աֆղանստանից տարհանման թռիչքները, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյային:
Ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ Պետդեպարտամենտն աշխատում է հարևան երկրների հետ համաձայնագրերի վրա:
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են շաբաթական մի քանի թռիչք կազմակերպել:
