ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 15-ի երեկոյան. հաղորդում է Reuters-ը:
«Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային՝ չպահել ռուսական Ս-400 համակարգերը: Էնթոնի Բլինքենն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի միջև ընթացող բանակցություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են «երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները», այդ թվում՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը: