Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ԱՄՆ դիվանագետները խնդրում են այլոց՝ Լավրովի հետ չնկարվել. Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ Կահիրեում է, իսկ վաղը բանակցություններ կվարի Եգիպտոսի ղեկավարության հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս բարեկամ երկիր այցով Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Մինչդեռ ամերիկացի դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում եւ աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ, որպեսզի այդ լուսանկարները Ռուսաստանի կողմից չօգտագործվեն որպես մեկուսացման բացակայության վկայություն։

News.am