Կորոնավիրուսի մուտացիաները նոր համաճարակ չեն առաջացնի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն:
El País հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ կորոնավիրուսի նոր տեսակների ի հայտ գալը վկայում է այն մասին, որ մարդկությունը դեռ խոցելի է վարակների նկատմամբ: Սակայն նոր շտամների առաջացումը ցանկացած հարուցիչի բնական էվոլյուցիայի հետևանք է:
Նրա խոսքերով, «նոր համաճարակ չի սկսվի, բայց մենք պետք է շատ զգոն լինենք»:



