Հինգերորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19 նոր վարակումների քանակը նվազում է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Անցյալ շաբաթ գրանցվել է հոկտեմբերից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում վարակումների ամենացածր թիվը», ասել է Գեբրեյեսուսը: Նա նաև նշել է, որ նոր վարակումների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: