Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը նվազում են ութերորդ շաբաթն աընդմեջ, իսկ մահացությունը`յոթերորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Սակայն որոշ երկրներում հիվանդացության և մահվան դեպքերը «արագորեն աճում են», ասել է ԱՀԿ ղեկավարը: Աֆրիկայում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման և մահվան դեպքերն աճել են գրեթե 40%-ով, իսկ որոշ երկրներում աճը եղել է եռապատիկ և քառապատիկ: Աճի պատճառների թվում, ըստ Գեբրեյեսուսի, կորոնավիրուսի նոր շտամների տարածումն է, ինչպես նաև «առողջապահական և սոցիալական միջոցների անարդյունավետ օգտագործումը» և պատվաստանյութերի տեղաբաշխման անհավասարությունը: