Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում, Նովոսիբիրսկի շրջանում, Յակուտսկում և Կրասնոյարսկի երկրամասում Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային կառույցի 31 անդամի՝ առաջնորդների ու շարքային մասնակիցների: Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնում:
Ըստ ԱԴԾ-ի՝ ահաբեկչական բջջի անդամները հավաքագրել և նորակոչիկներին տեղափոխել են մարտի գոտիներ, ֆինանսավորել են Սիրիայի ահաբեկչական կառույցի անդամներին, ինչպես նաև կոչ են արել ահաբեկչական հանցագործություններ կատարել: