Վրաստանը չի նախատեսում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ`կապված Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հետ: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է առևտրատնտեսական, հումանիտար հարցերին, այս առումով մենք միշտ ունեցել ենք քննարկումներ, և դրանք կարելի է շարունակել», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: