ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել օգտագործել բոլոր հնարավորությունները դաշինքին անդամակցությանը նախապատրաստվելու համար: Նա ուշադրություն է հրավիրել Սևծովյան տարածաշրջանի՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների համար ռազմավարական նշանակության վրա:
«Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործել բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին մերձենալու և դաշինքին անդամակցությանը պատրաստվելու համար», ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո։
Նա նշել է Վրաստանի մեծ հաջողությունները բանակի բարեփոխման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության գործում: Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար: