«Սպիտակ տունը կաջակցի Թրամփին, եթե վերջինս աջակիցներին կոչ անի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»

180

ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կաջակցի ​​պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին, եթե վերջինս իր կողմնակիցներին կոչ անի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եթե նախկին նախագահ Թրամփը վաղն արթնանար և ցանկանար հայտարարել պատվաստումների անվտանգության ու արդյունավետության մասին, ապա մենք, անշուշտ, կաջակցեինք դրան», ասել է Փսակին:

«Յուրաքանչյուր ողջ [ԱՄՆ] նախկին նախագահ ներգրավված է եղել [պատվաստումների աջակցության] արշավներում», հավելել է նա՝ նշելով, որ միայն Թրամփը նման հայտարարություններ չի արել: