Այս տարվա ութ ամիսների ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Այս մասին ասվում է ՌԴ ներքին գործերի նախարարության հանցագործությունների վիճակագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Օտարերկրացի քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարել են 24,7 հազար հանցագործություն, ինչը 5,9%-ով գերազանցում է 2020 թվականի ութ ամիսների ցուցանիշը», – ասվում է նյութերում:
Միևնույն ժամանակ, ըստ ՆԳՆ-ի, ներգաղթյալների դեմ հանցագործությունների թիվը նվազել է 1,1%-ով և կազմել 10,3 հազար: